Եմենում առևանգել են նախագահի աշխատակազմի ղեկավարին. ԶԼՄ-ներ

13:58 • 17.01.15

Եմենի մայրաքաղաք Սանայում անհայտ անձինք առևանգել են նախագահի աշխատակազմի ղեկավարին: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Դիմակավորված և զինված անձինք առևանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարին»,-ասված է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության Twitter-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ:

 

Հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի ստացվել: