Վանաձոր-Ալավերդի հատվածում ավտոմեքենան սահել է մոտակա ձորը (լուսանկարներ)

12:02 • 18.01.15

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին՝ ժամը 02.11-ին, ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Ախթալա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տարածքի հետախուզման արդյունքում ավտոմեքենա չի հայտնաբերվել:


Ժամը 04.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 43-րդ կմ-ին:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշ 34 OU 443 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Գ. ծնվ. 1978թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 7 մ). տուժածներ չկան:

 

Ատոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը: