Ուկրաինայի ուժայինները հրահանգ են ստացել զանգվածային կրակ բացել աշխարհազորայինների ուղղությամբ

13:54 • 18.01.15

Ուկրաինայի ուժայինները այսօր առավոտյան հրահանգ են ստացել երկրի հարավ- արևելքում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, զանգվածային կրակ բացել աշխարհազորայինների ուղղությամբ։


Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական և պաշտպանության նախարարի օգնական՝ Յուրի Բրիյուկովը, գրում է TASS գործակալությունը։


«Արդեն կարելի է ասել այն մասին, որ երկու ժամ առաջ մեր ուժային զորքերի ամբողջ խումբը Բ հատվածում հրահանգ է ստացել և զանգվածային կրակ է բացել անջատողականների հայտնի դիրքերի ուղղությամբ»,- գրել է նա։