Մոսկվայում պատարագ են մատուցել Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի համար
Մոսկվայի հայկական եկեղեցում, ի հիշատակ Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի, պատարագ է անցկացվել, գրում է TASS գործակալությունը։
«Մենք հավատում ենք, որ իմաստուն և տոկուն Գյումրին, որը բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել, այս անգամ ևս իր մեջ ուժ կգտնի՝ վրա հասած վիշտը հաղթահարելու համար»,-ասել են Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունից։










