ԱՄՆ-ի փոխնախագահի տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի տան մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով գաղտնի ծառայություններին:
Ըստ աղբյուրի՝ շաբաթ օրը գիշերը փոխնախագահի Դելավերի տան մերձակա ճանապարհին գործակալները լսել են կրակոցներ և դրանից հետո նկատել փախչող մեքենա:
Մի մեքենա էլ փորձել է հատել հսկվող տարածքը, վարորդը ձերբակալվել է՝ նաև դիմադրություն ցուցաբերելու համար:
Միջադեպի ժամանակ փոխնախագահն ու նրա կինը տանը չեն եղել:










