Business Air–ի աշխատանքի կասեցման պատճառով մոտ 700 ուղևոր արգելափակվել են օդանավակայաններում
Business Air ավիաընկերության առնվազն 700 ուղևորներ մնացել են «Ինչհոն» հարավկորեական օդանավակայանում և Բանգկոկի օդանավակայանում, այն բանից հետո երբ Թաիլանդի իշխանություննները կասեցրել են ավիափոխադրողի գործունեությունը, գրում է ria.ru-ն։
Մարդկանց ճշգրիտ թիվը, ովքեր մնացել են օդանավակայանում չի նշվում։ Անհայտ է նաև, թե որ երկրների քաղաքացիներ են նրանք։
Business Air մատչելի գներով ավիափոխադրումներ իրականացնող ընկերության գործունությունը դադարեցվել էր անցյալ շաբաթ՝ Թաիլանդի քաղաքացիական ավիացիային չվճարված պարտքի պատճառով։
Բացի այդ, ըստ գործակալության, ավիաընկերությունն ի վիճակի չէ վճարել օդանավի տեխնիկական սպասարկման համար։
Իր ֆինանսական խնդիրները լուծելու համար իշխանությունները ավիաընկերությանը տվել են երեք ամիս ժամանակ։










