Աֆղանստանում նախարար նշանակված անձին հետախուզում է Ինտերպոլը (տեսանյութ)

19:53 • 18.01.15

Աֆղանստանում  կառավարական նոր կազմի թեկնածուների անունները հայտարարվել են մեկ շաբաթ առաջ։ 

Մոհամեդ Յաքուբ Հաիդարին առաջադրվել էր որպես գյուղատնտեսության նախարար, սակայն այն մասին, որ նա փնտրվում է Ինտերպոլ միջազգային իրավապահ մարմնի կողմից, պարզվել է վերջերս։ 
 
Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել Էստոնիան՝ հարկերից խուսափելու համար։ Աֆղանստանի նախագահական գրասենյակից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն եղել, որ Հաիդարին հետախուզման մեջ է։

Նախարարի թեկնածուն պնդում է, որ անմեղ է, իսկ մեղադրանքները կեղծ են և ուղղված են իր քաղաքական գործունեությանը խաթարելուն։ Նա ասել է, որ քաղաքական դավադրության զոհ է դարձել։

Նշվում է, որ նախագահի առաջարկած ցանկը պետք է հաստատի Աֆղանստանի խորհրդարանը։