Իսլամական պետությունն իր հեռուստաալիքն է ստեղծում
Իսլամական պետությունը, ըստ տեղեկությունների, առցանց հեռուստաալիք է ստեղծում: Այս մասին հայտնում է The Independent-ը:
24-ժամյա ալիքով շարք կներկայացվի բրիտանացի պատանդ Ջոն Քենթայլի մասնակցությամբ, ինչպես նաև ծրագիր՝ «Հավաքագրման ժամանակն է» վերնագրով:
Սոցիալական ցանցերում տարածվում են նոր հեռուստաալիքի թողարկումները ներկայացնող թիզերներ:
Ըստ այդմ՝ ալիքը կոչվելու է «Իսլամական խալիֆայության հեռարձակում»:










