Իտալիայից արտաքսել են ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 10 անձանց
Այս տարի, հունվարի 1-ից սկսած Իտալիայից արտաքսվել են 10 անձինք, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, գրում է rg.ru-ն՝ իտալական ԶԼՄ-ներին հղումով։
Խոսքը Մագրեբի, Բալկանների և Միջերկրական երկրների քաղաքացիների մասին է, որոնց մեծ մասը բնակվել է Լոմբարդիայի և Վենետոյի շրջաններում։
Իտալական իշխանությունները կասկածել են նրանց և ԻՊ-ի կամ Ալ Քաիդայի հետ կապերի մեջ։ Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր են նմանատիպ նոր դեպքեր, ընդ որում այս հարցով զբաղվում է ահաբեկչության կանխարգելման կոմիտեն։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլյոնին հայտարարել է, որ ահաբեկչության վտանգը Իտալիայի տարածքում աճել է, հասնելով՝ 7 բալի (10 բալանոց սանդղակով):










