Դմիտրի Կիսելյովը РОССИЯ 1 ալիքի կիրակնоրյա ծրագրում անդրադարձել է Գյումրիի դեպքերին (տեսանյութ)
Ռուսաստանի պետական հեռուստաընկերության РОССИЯ 1 ալիքի կիրակնоրյա ծրագիրը, որը վարում է «Ռուսաստանն այսօր» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովն, անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Պատուհաս Գյումրիում» վերտառությամբ նյութում, Կիսելյո վը մասնավորապես նշել է, որ այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում հնարավոր չէր անգամ պատկերացնել:
«Այս վայրի հանցագործությունը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ոգուն»,- ասել է մեկնաբանը, ով հավելել է, որ Ռուսաստանը գիտակցում է հայ ժողովրդի վերապրած մղձավանջի խորությունը:
Սա ընդհանուր ցավ է, որը պետք է ավելի մոտեցնի հայ և ռուս ժողովուրդներին, քանզի երկու ազգերը միշտ միասին են եղել փորձության պահերին, ամփոփել է Կիսելյովը:
1.25.55 րոպեից










