Սևծովյան նավատորմին հանձնարարվել է ականազերծել Ղրիմը

11:20 • 18.01.15

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ինժեներական բաժինները Ղրիմում կզբաղվեն Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած պայթուցիկ սարքերի ականազերծմամբ, Interfax-ին հայտնել է նավատորմի մամլո ծառայության ներկայացուցիչ Նիկոլայ Վոսկրեսենսկին։


Նա ասել է, որ այս տարի Ղրիմում իրականացվելու են ականազերծման աշխատանքներ, բացառությամբ ավիացիոն պայթուցիկների և անհայտ պայթուցիկ սարքերի ականազերծումից։


Ականազերծման աշխատանքների համար նավատորմը բաժանվել է 3 ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրը կցված է մեկ զորամասի։


Ավիացիոն պայթուցիկների վնասազերծմամբ զբաղվելու է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Վոսկրեսենսկին նաև ընդգծել է, որ նավատորմը հագեցած է բոլոր անհրաժեշտ հատուկ մեքենաներով և սարքավորումներով, ինչպես նաև պաշտպանիչ միջոցներով։