Լեհաստանում 200 դիմակավոր մարդիկ զանգվածային ծեծկռտուք են սկսել գնացքում

10:27 • 18.01.15

Լեհաստանի Գդանսկե քաղաքում ավելի քան 200 դիմակավորված մարդիկ ներխուժել են ուղևորափոխադրող գնացք և ծեծկռտուք սկսել երկրպագուների հետ, ովքեր ուղևորվելիս են եղել Սոպոտ՝ խառը մարտարվեստների մրցույթին ներկա գտնվելու, գրում է kommersant․ru-ն:
 

Ինչպես նշվում է, շաբաթ երեկոյան Գդանսկ-Ժաբյանկա կայարանի մոտակայքում ուղևորափոխադրող գնացքը կանգ է առել ձեռքի արգելակի գործարկումից։


Դրանից հետո մոտ 200 դիմակավորված տղամարդիկ սկսել են վագոնների ուղղությամբ քարեր նետել և զանգվածային ծեծկռտուք սկսել երկրպագուների հետ։


Նախնական տվյալներով՝  տուժել է 10 մարդ, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանությունը սկսել է հետաքննել տեղի ունեցածը։