ՌԴ Նախագահը պատրաստ է օդանավ ուղարկել՝ Սերյոժա Ավետիսյանին Մոսկվա տեղափոխելու նպատակով

18:55 • 18.01.15

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Գյումրու ողբերգությունը: Սրա մասին հայտնում են ռուսաստանյան առաջատար ԶԼՄ-ները: 

Russia Today-ը մանրամասնում է, որ Պուտինը իր հայաստանցի գործընկերոջը հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բուժօդանավ ուղարկել՝ Գյումրու սպանդից ողջ մնացած Սերյոժա Ավետիսյանին Մոսկվա բուժման տեղափոխելու համար: 

Նույն հեռախոսազանգի ընթացքում Պուտինը նաև հույս է հայտնել, որ արդեն Հայաստանում գտնվող ռուսաստանցի բժիշկները բարձրակարգ օգնություն ցույց կտան փոքրիկին: