Ահաբեկչություններ Ստամբուլում. ռումբերից մեկը պայթել է, 2-ը՝ ականազերծվել

17:53 • 18.01.15

Ստամբուլի Ֆատիհ թաղամասում պայթել է մեկ ռումբ, սակայն պայթյունն այնքան թույլ ուժգնության է եղել, որ ոչ ոք չի տուժել, գրում է Вести-ն։

Ավելի ուշ Սուլթանգազի և Մալթեփե թաղամասերում ևս 2 ռումբ է հայտնաբերվել, որոնք ուսումնասիրվել են ռոբո-սակրավորի օգնությամբ և ականազերծվել։

Փաթեթներից մեկի վրա գրոհայինները գրել են՝ «Դուք պատասխան կտաք Ջիզրեի համար»։ Դա քաղաք է քրդական Շիրնակ նահանգում, որտեղ վերջերս տեղացի բնակիչ է սպանվել։ Սպանության համար կասկածվողը թուրք է։

Մյուս ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա նշված է եղել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության երիտասարդական թևի անվանման հապավումը։ Պատասխանատուները որոնվում են։