35,5 հազար իրավապահ կհսկի սառցաջրերում լողացող ռուսաստանցիներին
Ռուսաստանի ԱԻՆ-ի ավելի քան 35,5 հազար աշխատակիցներ կապահովեն սառցաջրերում լողացողների անվտանգությունը Ջրօրհնեքի շրջանում: Սրա մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լողի վայրերում փրկարարներից բացի կհերթապահեն նաև ոստիկաններ, բժիշկներ, կամավորականներ:
Այս տարի հունվարի 19-ին՝ Աստծո մկրտության օրը, Ռուսաստանի տարածքում 3 հազար, Մոսկվայում՝ յոթանասուն ավազան կգործի՝ ավանդական սառցաջրային լողի համար:










