Մեր թերթը պաշտպանում է դավանանքի ազատության իրավունքը. Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիր

10:15 • 19.01.15

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ժերար Բյարը հայտարարել է, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակվել են դավանանքի ազատության իրավունքի պաշտպանության համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Մուհամեդ մարգարեին, ամեն անգամ, երբ մենք նկարում ենք Հիսուսին, մենք պաշտպանում ենք դավանանքի իրավունքը»,- ասել է նա:

 

Պարբերականի գլխավոր խմբագիրը նշել է, որ կրոնները քաղաքական դիսկուրսում տեղ չունեն:

 

«Մենք պնդում ենք, որ Աստված չպետք է լինի քաղաքական կամ հասարակական գործիչ»,-ասել է խմբագիրը:

 

Նա պնդել է, որ Charlie Hebdo-ն պաշտպանում է ազատ արտահայտվելու և դավանանքի իրավունքները, իրենց ազատությունները, խղճի ազատությունն ու ժողովրդավարությունը:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին երգիծական այս թերթի խմբագրության վրա հարձակում էր իրականացվել: Փարիզում երկու օր շարունակված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 17 մարդ: