Գարիկ Մարտիրոսյան.«Գյումրիի ողբերգության մասին ես ոչինչ չեմ ասել». Life.panorama.am

17:13 • 19.01.15

Հայտնի շոումեն, «Comedy Club» ակումբի հիմնադիր և անդամ Գարիկ Մարտիրոսյանը,  Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ Գյումրիում կատարված ողբերգության վերաբերյալ որոշ կայքերում և սոցիալական ցանցերում իր անունից կեղծ մեկնաբանություններ են տարածվում:


«Գյումրիում կատարված ողբերգական դեպքերի մասին ես ոչինչ չեմ ասել: Կարծում եմ՝ ոչինչ չկա ասելու: Բոլորիս համար այս ծանր օրերին իմ անունից հիմարություններ են տարածում՝ փորձելով այլ երանգներ հաղորդել: Ես բոլոր հայերի հետ միասին սգում եմ կատարված ողբերգությունը,  ոճրագործը պետք է կրի իր պատիժը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է Մարտիրոսյանը: