Մոսկվայի մանկական վիրաբուժության ինստիտուտը դեղորայք է ուղարկել գյումրեցի փոքրիկին բուժելու համար. Ռոշալ
Մոսկվայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը դեղորայք է ուղարկել Գյումրիում վիրավորված փոքրիկ Սերյոժային բուժելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է հիմնարկության տնօրեն Լեոնիդ Ռոշալը:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ակտիվորեն աշխատում են թե՛ հայ, թե՛ ռուս բժիշկները: Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան մշտական կապ է պահում նախարար Արմեն Մուրադյանի հետ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
«Երեկ մեր ինստիտուտից շտապ կարգով ուղարկվել են լրացուցիչ դեղամիջոցներ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բուժման համար, կա»,-հավելել է Ռոշալը:










