Բժիշկները պայքարում են Գյումրիի սպանդից փրկված Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար

11:07 • 19.01.15

Գյումրիի սպանդից փրկված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:


«Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։