Ամերիկացին հրաշքով ողջ է մնացել` 2 բեռնատարի նեղ արանքը մխրճվելուց հետո (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որից 27-ամյա Քալեբ Ուիթբին հրաշքով է «դուրս պրծել»։
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, սառցապատ մայրուղու վրա երիտասարդն իր Chevy Silverado մեքենայով մխրճվել է 2 մեծ բեռնատարի նեղ արանքն ու ջարդուխուրդ արել մեքենան:
Դիտելով Ուիթբիի ջախջախված մեքենան` ակամայից առաջանում է այն միտքը, որ դրա ղեկին եղած վարորդն արդեն լքել է այս աշխարհը: Սակայն հաջողակ ամերիկացին ոչ միայն հրաշքով փրկվել է, այլև չի ստացել որևէ լուրջ վնասվածք:
Նա ինքնուրույն դուրս է եկել մեքենայից ու ավելի ուշ իր հրաշքով փրկվելու մասին պատմել տեղի ԶԼՄ-ներին:


















