Արգենտինայում երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը հետաքննող դատախազին սպանված են գտել

17:05 • 19.01.15

Արգենտինայում հայտնի դատախազ Ալբերտո Նիսմանը սպանված է հայտնաբերվել Բուենոս Այրեսում գտնվող իր բնակարանում: Երկուշաբթի նա պետք է ելույթ ունենար Կոնգրեսում ենթադրյալ հանցավոր դավադրության մասին զեկույցով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նիսմանը ղեկավարում էր Արգենտինայի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության՝ 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի շենքում պայթյունի հետաքննությունը: Այդ ժամանակ մահացել էր 85 մարդ:

 

Անցած շաբաթ նա մեղադրել է նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին և ևս մի քանի մարդկանց Իրանի քաղաքացիների՝ հարձակմանը ներգրավվածության փաստը թաքցնելու փորձի համար: Դա դատախազի վարկածով արվել է Թեհրանի հետ առևտրի զարգացմանը նպաստելու համար:

 

Արգենտինայի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները: