Ավստրալիայի արտգործնախարարը Twitter-ի օգտատերերին խնդրել է օգնել գտնել կորած ականջօղը
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը կորցրել է մարգարտյա ականջօղը։ Դա տեղի է ունեցել այսօր, ամենայն հավանականությամբ, Սիդնեյի Մարտին Փլեյսի հրապարակում, ուր նախարարը եկել է Sky News հեռուստաընկերությանը հարցազրույց տալու, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախարարը տեսախցիկների առաջ է հայտնվել մեկ ականջօղով և անմիջապես հարցազրույցից հետո օգնության խնդրանքով դիմել Twitter-ի օգտատերերին։

«Ողջույն, Twitter, ես այսօր կորցրել եմ ականջօղս Մարտին Փլեյսում։ Եթե ինչ որ մեկը գտնի, շնորհակալ կլինեմ»,- ասվում է նախարարի հաղորդագրությունում, որտեղ նշված է նաև նրա հեռախոսահամարը։










