Կամերունում «Բոկո Հարամի» ահաբեկիչներն առևանգել են 80 մարդու, հիմնականում՝ կանանց և երեխաների (տեսանյութ)

13:43 • 19.01.15

Կամերունի Հանրապետության պաշտոնյաները կասկածում են, որ հարևան Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը մինչև 80 մարդ է առևանգել իրենց երկրի տարածքում, գրում է euronews.com-ը։

 

Իշխանությունները հայտնել են, որ առևանգվածների մեծամասնությւոնը կանայք և երեխաներ են։

 

Նրանք հայտնում են, որ կիրակի օրը չորս մարդ է զոհվել Կամերունի հյուսիսային հատվածում գտնվող միջսահմանային մի քանի գյուղերի վրա հարձակումների հետևանքով։

 

Հայտնի է, որ «Բոկո Հարամը» հազարավոր մարդկանց է սպանել և նպատակ ունի իսլամական պետություն ստեղծել Նիգերիայում։ Այն վերջերս ընդլայնել է իր ահաբեկչական գործունեությունը նաև Կամերունի և Նիգերի տարածքներում։