ՌԴ-ում պաշտոնյաների աշխատավարձերը կորոշվեն նրանց աշխատանքի արդյունավետությամբ
Ռուսաստանի Դաշնությունում մինչև 2017 թվականի դեկտեմբեր «Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կկատարվեն փոփոխություններ, որոնցով կորոշվի պետաշխատողների աշխատավարձերի կախվածությունը նրանց աշխատանքի արդյունավետությունից, հաղորդում է lenta.ru-ն՝ «Իզվեստիա» թերթին հղումով, որն էլ վկայակոչում է ՌԴ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։
Յուրաքանչյուր գերատեսչությունում կձևավորվի ցուցանիշների սեփական շարք, որոնք հաշվի կառնվեն պաշտոնյայի աշխատանքում:
Ներկայում պետական հաստատությունների մեծ մասում գոյություն ունեն որոշակի կանոնակարգեր, որտեղ նշված են տարբեր աստիճանների աշխատակիցների համար կրթության մակարդակի, հմտությունների, ունակությունների, պետական ծառայության փորձի և պարտականությունների պահանջները: Ընդ որում՝ աշխատավարձը որևէ ձև չի կապվում պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ:










