Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հավաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

12:07 • 19.01.15

«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Երևանում՝ Ծիծեռնակաբերդում կլինի հավաք, որտեղից կկազմակերպվի լուռ քայլերթ:


Այս մասին Facebook սոցկայքում կազմակերպիչները միջոցառման իրազեկման էջ են բացել:

 

«2007-ից մինչև 2015-ն ընկած ութ տարիներն անցան արդարության սպասումով ու պահանջով: Ավելին, այս նույն սպասումով ու պահանջով է անցել նաև 1915-ին հաջորդող հարյուրամյակը: Սա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված առաջին հանրային արարողությունն է Երևանում, և հույս ունենք, որ շատերը կմիանան մեզ»,-ասված է խմբի էջում: