Դոլարը փոքր-ինչ էժանացել է. միջին փոխարժեքը՝ 478.28 դրամ

16:43 • 19.01.15

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունվարի 19-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով  և կազմել 478.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.82 դրամով և կազմել 555.52 դրամ:


ՀՀ Կենտրոնական բանկի մ մուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով` կազմելով 7.41 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.79 դրամով և կազմել 725.22 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունվարի 16-ին կազմել է 18 հազար  644.19 դրամ, արծաթի գինը՝ 260.18 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 405.85 դրամ: