Եվրամիությունը կվերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը, տեղեկացնում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կդառնան արտգործնախարարների նիստի հիմնական թեման:
«Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները լինելու են արտգործնախարարների խորհրդի քննարկման հիմնական հարցը»,- ասված է ԵՄ-ի հաղորդագրության հետ:
Համաձայն ներքին փաստաթղթի, որը ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին է ներկայացրել, Եվրոպական միությունը կվերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները: ԵՄ-ն հնարավոր է վերականգնի առևտուրը Մոսկվայի հետ:
Տեքստում, սակայն, ընդգծվում է, որ Ռուսաստանի ուղղությամբ կատարվելիք յուրաքանչյուր քայլ պետք է կապ ունենա մինսկյան համաձայնագրի կատարման հետ:










