Գյումրու սպանդի գործի կապակցությամբ այսօր ՀՀ կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

13:29 • 19.01.15

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։


Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։


Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։


Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը  Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։


Հրավերն ընդունվել է, և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։