«Իսլամական պետությունն» ադրբեջանցի հրամանատարի է մահապատժի ենթարկել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մահապատժի է ենթարկել ադրբեջանցի հրամանատարներից մեկին:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ադրբեջանցի հրամանատար Սիրաջ Ազերիին մահապատժի են ենթարկել, քանի որ նա «օտարերկրացի է»:
Հաղորդվում է, որ Ազերին բնակվել է Սումգայիթում և երկար տարիներ կռվել է Աֆղանստանում: Հետո նա մեկնել է Սիրիա և սկսել կռվել ԻՊ-ի շարքերում:
Մի քանի շաբաթ առաջ ԻՊ-ը մահապատժի էր ենթարկել Հյուսիսային Կովկասից Սերգեյ Ասիմովին, ում կասկածել էին օտարերկրյա պետության գործակալ լինելու համար:










