Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածից իրանցի գեներալ է սպանվել
Իրանի զինված ուժերում էլիտար խմբավորման՝ իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի գեներալը սպանվել է Սիրիայի տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ստորաբաժանման կայքին:
«Գեներալ Մոհամեդ Ալահդադին սպանվել է լիբանանական «Հեզբոլահ» շիա խմբավորման անդամների հետ»,– ասված է հայտարարությունում:
Իսրայելական ուղղաթիռը կրակել է Էլ-Քունեյտրա շրջանում ավտոմեքենաների շարասյան վրա, ինչի հետևանքով սպանվել են «Հեզբոլահ»-ի վեց անդամներ, հայտարարել է այդ խմբավորումը:
Իսրայելը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունները, սակայն, աղբյուրների տվյալներով, այդ շրջանում իսկապես ուղղաթիռից հարված է հասցվել «Հեզբոլահ»-ի գրոհայինների վրա:










