Անհայտ անձը կրակել է Ղրիմի պետխորհրդի պատգամավորի վրա
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Ղրիմի պետական խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Ֆայնգոլդը հրազենային երկու վնասվածք է ստացել միջանձնային ընդհարման պատճառով, հայտնում է «Крыминформ»-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։
Լույս կիրակի Սիմֆերոպոլ քաղաքի բարերից մեկում անհայտ այցելուն վիճաբանության ժամանակ երկու անգամ կրակել է 25-ամյա Ֆայնգոլդի վրա՝ դիպչելով նրա նախաբազուկին, գրում է ТАСС գործակալությունը։
Տուժած պատգամավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է՝ Ֆայնգոլդի կյանքին վտանգ չի սպառնում։










