Մալիում հայտարարել են Էբոլա համաճարակի ավարտի մասին
Մալիի առողջապահության նախարարը հայտարարել է երկրում Էբոլա համաճարակի ավարտի մասին, հայտնում է Интерфакс-ը։
Վերջին մարդը, ով վարակվել էր վիրուսով, ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից դեկտեմբերի սկզբին։
Մալիի տարածքում առաջին հիվանդը հայտնաբերվել էր հոկտեմբերին։ Դա 2-ամյա փոքրիկ էր, ով եղել էր Գվինեայում։
Երեք արևմտաաֆրիկյան երկրներում, որտեղ գրանցվել էր համաճարակի ամենամեծ տարածումը, նույնպես նկատվում է վարակվածների թվի նվազում։
Սիերա Լեոնեում և Գվինեայում գրանցվել է հիվանդության նոր դեպքերի ամենացածր ցուցանիշը՝ նախորդ տարվա օգոստոսից ի վեր։ Լիբերիայում Էբոլայով վարակվելու նոր դեպք չի եղել վերջին 2 օրվա ընթացքում։










