Դմիտրի Մեդվեդևը մեկ տարով հրաժարվել է «սելֆիից»

13:26 • 19.01.15

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվել է «սելֆի» (ինքնալուսանկար) անելուց՝ Ռուսաստանում ճգնաժամի պատճառով, գրում է Обозреватель-ը։

 

Նա կարծում է, որ ՌԴ-ի ներկայիս դժվարին պայմաններում «սելֆի» անելը կամ վատ վարք է, կամ վատ նշան։

 

Հունվարի 16-ին Մոսկվայում ավարտվել է Գայդարովյան համաժողովը, որն ավանդաբար անցկացվում է ամանորյա տոներից հետո ՌԴ-ի նախագահին կից Ազգային տնտեսության ակադեմիայում։

 

«Դուք ցանկանում եք ինձ հետ «սելֆի՞» անել։ Ինձ հե՞տ։ «Սելֆի՞»։ Եվ այդքա՞նը։ Եվ դա այն ամենն է, ինչ դուք ցանկանո՞ւմ եք ինձանից։ Ձեզ բոլորիդ ի՞նչ է պետք ինձանից։ «Սելֆի՞»։ Ո՛չ, այժմ դրա ժամանակը չէ։ Եկեք լուսանկարվենք այս նույն վայրում ուղիղ մեկ տարի անց»,- ասել է վարչապետը։

 

Մեդվեդևի խոսքով՝ մեկ տարի անց ամեն ինչ լավ կլինի։ Եվ դա է կարևորը։ «Մեկ տարի անց մենք դուրս կգանք ճգնաժամից։ Այո՛։ Եվ այդ ժամանակ էլ կանենք «սելֆի»»,- ասել է ՌԴ վարչապետը։