MI5-ը նոր լրտեսներ է վարձում առցանց խաղի օգնությամբ. Daily Mail

13:31 • 19.01.15

MI5 անվտանգության բրիտանական ծառայությունը նոր լրտեսներ է վարձում առցանց խաղի օգնությամբ, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն Ջեյմս Բոնդ զգալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ աշխատանքը, պետք է անցնեն դիտելու և հետևելու ընդունակության, հիշողության և ուշադրության թեստեր:

 

MI5-ի պոտենցիալ աշխատակիցների մոտ նաև ստուգում են քարտեզ կարդալու ունակության առկայությունը: Բացի այդ՝ հատուկ ծառայություններ աշխատանքի չեն վերցնի 185 սանտիմետրից բարձր տղամարդկանց և 173 սանտիմետրից բարձր կանանց, ինչպես նաև մարմնի վրա դաջվածքներով անձանց, հավելում է թերթը: Թեկնածուներից պահանջվում է IT-համակարգերի և հետևելու ու հաղորդակցության տեխնոլոգիաների իմացություն:

 

Ինչպես կատակում է թերթը, բրիտանական հատուկ ծառայության գործակալ դառնալ ցանկացողները պետք է իմանան, որ իրենք չեն կարողանա իրենց «չափազանց շատ մարտինի» թույլ տալ, քանի որ տարեկան աշխատավարձը 27,5 հազար ֆունտ ստերլինգ է: