Նիգերում բողոքի ցույցերի ժամանակ 45 եկեղեցի է այրվել

16:07 • 19.01.15

Նիգերում հանգստյան օրերին անցկացված Charlie Hebdo ֆրանսիական երգիծական թերթում հայտնված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքի ակցիաների ժամանակ այրվել է 45 եկեղեցի, գրում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքի ցույցերի հետևանքով 5 մարդ է զոհվել։

 

Մինչդեռ Նիգերում և Պակիստանում անցկացված բողոքներից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հանդես է եկել ի պաշտպանություն Charlie Hebdo թերթի։ 

Smoke billows in a street as people demonstrate against French weekly Charlie Hebdo's publication of a cartoon of the Prophet Muhammad.