ԵՄ-ն Հայաստանում և ԱԳ մյուս երկրներում հեռարձակվելիք ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման մասին որոշում չի ընդունել

21:12 • 19.01.15

ԵՄ-ի 28 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկել են ռուսալեզու հեռուստատեսություն ստեղծելու հարցը, սակայն համապատասխան որոշում չի կայացվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի հայտարարությունը:

 

Աղբյուրը նշում է, որ նոր ռուսալեզու հեռուստաալիքը պետք է գործեր Արևելյան գործընկերության երկներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

 

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 13 երկիր համաձայն է ալիքի ստեղծմանը, որը տեղեկատվության այլընտրանքային աղբյուր էր դիտվում: Նախատեսվում էր դրանով ո'չ միայն լուրեր, այլև` ժամանցային, մշակութային հաղորդումներ հեռարձակել:

 

Ռուսաստանից այս առիթով հայտնել էին, որ «հակապրոպագանդիստական» հեռուստաալիքի ստեղծումը հակասում է խոսքի ազատության սկզբունքներին: