Պակիստանում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ բողոքողներն այրել են Օլանդի խրտվիլակը (լուսանկարներ)
Պակիստանում անցկացվել են զանգվածային բողոքի ցույցեր՝ ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տարածման, գրում է Газета-ն։
Որոշ քաղաքներում մասնակիցներն այրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խրտվիլակը։
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի գործունեության դեմ բողոքի ակցիաներին մասնակցել են քաղաքական և կրոնական ոլորտների ներկայացուցիչներ։
Ամենախոշոր ցույցը կազմակերպվել է Լահոր քաղաքում, որտեղ տասը հազարանոց ամբոխը բացականչել է՝ «Մա՛հ սրբապիղծներին»։
Հիշեցնենք, որ Charlie Hebdo երգիծական թերթի կողմից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հրապարակման պատճառով հունվարի 7-ին խմբագրությունում իսլամիստ եղբայրները սպանել էին 12 մարդու։ Դեպքից հետո՝ վերջերս, թերթը կրկին հրապարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը։



















