Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին օրենք է ստորագրել

18:08 • 19.01.15

Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Մասնավոր մոբիլիզացիայի մասին նախագահի հրամանի հաստատման մասին» օրենք, հաղորդում է interfax.ru-ն:

Գերագույն ռադայի կայքում երկուշաբթի օրը նշվել է, որ անցած շաբաթ ընդունված օրենքը վերադարձվել է խորհրդարան նախագահի ստորագրությամբ:

Հունվարի 15-ին Գերագույն ռադան հավանության էր արժանացրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանը 2015 թվականին մոբիլիզացման երեք փուլերի անցկացման մասին: Մոբիլիզացիայի առաջին փուլը պետք է սկսվի հունվարի 20-ին և տևի 90 օր:

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:

Օրենքի նախագծի բացատրական գրությունում նշվում է, որ մասնակի մոբիլիզացիայի անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողություններից առաջացած՝ Ուկրաինայի պետական անկախության վտանգով, տարածքային ամբողջականության իրական վտանգի առաջացմամբ: