ՌԴ-ն պատրաստ է ԵԱՀԿ-ի հետ կազմակերպել Ուկրաինայում ծանր տեխնիկայի դուրսբերման նկատմամբ հսկողությունը. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել Ուկրաինայում ծանր տեխնիկայի դուրսբերման նկատմամբ հսկողությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Պատրաստ կլինենք ԵԱՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել այդ քայլերի իրականացումը»,- ասվում է ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյին ուղղված Պուտինի նամակում։
Ուղերձում նախագահն առաջարկել է, որ հակամարտության երկու կողմերը միջոցներ ձեռնարկեն փոխադարձ գնդակոծությունները դադարեցնելու և ծանր հրետանին հեռացնելու ուղղությամբ։
«Առաջարկում եմ, որ 2 կողմերը՝ ինչպես ուկրաինական ուժային կառույցները, այնպես էլ Դոնբասի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զինյալները, անհապաղ միջոցներ ձեռնարկեն փոխադարձ գնդակոծությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչպես նաև անհապաղ հեռացնեն 2014թ. սեպտեմբերի 19-ին մինսկյան հռչակագրով հաստատված զինատեսակները»,- ասվում է Պորոշենկոյին ուղղված նամակում։










