Ռուսաստանում հարսնացուն փախել է հարսանիքի նախօրեին` փեսացուից 105 000 ռուբլի գողանալով

21:34 • 19.01.15

Հարսնացուին, ով հարսանիքի նախօրեին փախել է՝ 105 000 ռուբլի գողանալով, մինչև 5 տարվա ազատազրկում  է սպառնում: Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ փողի կարիք շատ ուներ:


Ինչպես հաղորդում է УНИАН-ը` ТАСС-ին հղումով, ոստիկանություն դիմել է փեսացուն, ումից էլ գողացել էր գումարը: Վերջինս պատմել է, որ աղջկա հետ ծանոթացել է սոցիալական կայքում, ով Չերնոգորսկից տեղափոխվել է փեսայի մոտ` Կրասնոյարսկի երկրամաս: Տղան, պատրաստվելով հարսանիքին, 105 000 ռուբլու  վարկ է վերցրել, որից քիչ անց աղջիկը անհետացել է գումարի հետ միասին:



Ոստիկանները նրան գտել են հունվարի 18-ին՝ Նազարով քաղաքում: Ոստիկանները նրան չեն ձերբակալել, սակայն պարտավորեցրել են առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ ցուցմունք տալու: Քրեական գործ է հարուցվել ՌԴ Օրենսգրքի խարդախության մասին հոդվածով: