Դանակահարություն Սիսիանում. տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու

11:51 • 19.01.15

Հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հունվարի 17-ին, ժամը 19.45-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն:


ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Հարություն Հ.-ին` պատճառելով  վնասվածքներ:


Հարություն Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Օլեգ Ս.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Դանակն առգրավված է:  Նշանակվել է ԴՀՓ և ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: