Վորոնեժի բնակիչը մահացել է սեփական երթուղային տաքսու վրաերթից
Վորոնեժում (ՌԴ) սեփական երթուղային մեքենայի անիվների տակ մահացել է դրա 29-ամյա վարորդը, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Վորոնեժի շրջանային վարչությունից, գրում է Interfax-ը։
Դժբախտությունը տեղի է ունեցել, երբ երիտասարդ վարորդը կանգնած է եղել սեփական մեքենայի ետևում և փորձել է գտնել մեքենայի անսարքության պատճառը։ Սակայն անսպասելիորեն մեքենան տեղից շարժվել է և վրաերթի ենթարկել նրան։
Նշվում է, որ վարորդը չի ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցառումները՝ վթարային կանգառ անելու ժամանակ։
Մասնավորապես՝ նա չի գործարկել ձեռքի արգելակը, որի հետևանքով մեքենան տեղից շարժվել է և վրաերթի ենթարկել վարորդին։










