Ֆրանսիայում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու կասկածանքով 5 ռուսներ են ձերբակալվել
Ֆրանսիայի Բեզյե քաղաքում 5 ռուսներ են ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, գրում է gazeta.ru-ն՝ France24-ին հղումով։ Այդ տեղեկությունը հաստատել է նահանգային դատախազը։
Հիշեցնենք, որ 2015–ի հունվարի 7-ին ծայրահեղ իսլամիստները մուտք էին գործել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գրասենյակ և կրակ բացել՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու։
Այդ դեպքից որոշ ժամանակ անց, համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Ամեդի Կուլիբալի անունով ահաբեկիչը, ով Փարիզում մեկ ոստիկան, իսկ այնուհետև քաղաքի հրեական խանութներից մեկում չորս մարդու էր սպանել, փորձում էր արդարացնել իր կատարած սպանությունները և իր հավատարմությունն էր հայտնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։










