ՀՀ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն. ՀՀ վարչապետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Կառավարությունը կանեն ամեն ինչ, որպեսզի գյումրեցիների` Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից ողջ մնացած և հունվարի 19-ին Երևանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստից հետո:
Այնուհետև ՀՀ վարչապետը նրան ուղեկցող ՀՀ առողջապահության և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարներ` Արմեն Մուրադյանի և Արմեն Երիցյանի, ինչպես նաև՝ քաղաքային իշխանությունների ուղեկցությամբ Սուրբ Նշան եկեղեցուց ոտքով շարժվեց դեպի 7 Վերք եկեղեցի, որտեղ կատարեցին մոմառություն` ի հիշատակ Ավետիսյանների և նրանց հոգիների հանգստության:
Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին` ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին` «Շիրակ» գերեզմանատանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենայինվնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկականկենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:
Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին,ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալըԳյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պեր մյակովն է:










