Ինդոնեզական իշխանությունները բացառել են վթարված օդանավի կործանումը ահաբեկչության պատճառով

22:29 • 20.01.15

Ինդոնեզացի քննիչները տեղեկացրել են, որ որևէ ապացույց չեն գտել, որ 162 մարդ տեղափոխող AirAsia-ի օդանավի` անցյալ ամիս  վթարման պատճառը կապ ունի ահաբեկչության հետ:  


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Տրանսպորտի անվտանգության  ազգային հանձնաժողովի ղեկավար Անդրեաս Հանանտոյի խոսքով` 10 հետազոտող-քննիչներից բաղկացած նրա թիմը  որևէ  «սպառնալիք» չի հայտնաբերել օդաչուի խցիկում արված  ձայնագրություններում, որոնք կմատնանշեին ահաբեկչության մասին QZ8501 չվերթի ժամանակ:


Հիշեցնենք, որ Airbus A320-200 օդանավը ռադարների տեսադաշտից անհետացել էր դեկտեմբերի 28-ին` Ինդոնեզիայի երկրորդ խոշորագույն Սուրաբայ քաղաքից Սինգապուր  4-ժամյա թռիչքի կես ճանապարհին:


Որոշ ժամանակ անց օդանավի երկու «սև արկղը» հայտնաբերվել էին Ճավա ծովի հատակին: Ինդոնեզիայի իշխանությունների կարծիքով` վթարի ամենահավանական պատճառը եղանակային պայմաններն էին:




Andreas Hananto said his team of 10 investigators at the National Transportation Safety Committee had found 'no threats' in the cockpit voice recordings toindicate foul play during AirAsia Flight QZ8501

Rescue teams continue to retrieve bodies of the 162 victims on board the AsiaAsia flight from the Java Sea

Investigators can hear 'almost everything' on the recording contained in one of the flight's two black boxes retrieved last week from the Java Sea

Indonesian investigators say they have found no evidence from the black box recording so far that terrorism played apart in the crash of an AirAsia passenger jet on December 28 that killed all 162 people on board