Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռում առկա ռումբի մասին ահազանգ է հնչել
Նյու Յորքում Ջոն Քենեդու անվան օդանավակայանում անվտանգության ուժերը լրացուցիչ ստուգել են երկու ինքնաթիռ՝ տեղադրված ռումբի մասին ահազանգի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկուշաբթի երեկոյան հեռախոսազանգով տեղեկություն է ստացվել, որ թիվ 468 չվերթին հաջորդող ինքնաթիռում պայթուցիկ սարք կա:
Պարզվել է, որ կա նման երկու չվերթ՝ Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք և Նյու Յորքից Թել Ավիվ:
Երկու ինքնաթիռներն էլ լրացուցիչ ստուգվել են: Ուղևորները սոցցանցերում տեղեկացրել են, որ իրենց տարհանում են: Սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:










