Չի կարելի կոտրված ջերմաչափը նետել աղբատարը, սնդիկը հավաքել առանց ձեռնոցների և փոշեկուլով
Doctors.am բժշկական կայքը ներկայացնել մի քանի ցուցումներ է ներկայացրել, թե ինչպես վարվել, եթե տանը կոտրվել է սնդիկով ջերմաչափը:
Սնդիկը վտանգավոր է, երբ գոլորշանում է սենյակային ջերմաստիճանում. սնդիկի փոքր կաթիլները վայրկենական ներծծվում են գորգի մազմզուկների, հատակի ու շրիշակների ճաքերի մեջ: Եթե մարդը երկար գտնվի այդ սենյակում, մեծ կլինի սնդիկային թունավորման ենթարկվելու վտանգը:
Ջերմաչափի կոտրվելու դեպքում առաջարկվում է երեխաներին արագ դուրս բերել սենյակից, ավելի լավ է՝ բնակարանից, ահազանգել փրկարարներին: Մինչ նրանք տեղ հասնելը օդափոխե՛լ սենյակը (սենյակը օդափոխելու անհրաժեշտություն կլինի 7 օրվա ընթացքում), մաքրման ընթացքում սենյակը պետք է փակ պահել՝ արգելելով երեխաների ու տնային կենդանիների մուտքը (բնակարանում սնդիկի տարածումը կանխարգելելու համար):
Չի՛ կարելի
• սնդիկն աղբատար խողովակը նետել
• ձեռքերով հավաքել (առանց ձեռնոցների)
• հավաքել փոշեկուլով
Սնդիկը հավաքելուց հետո հատակն ու շրիշակները պետք է լվանալ քլոր պարունակող մաքրող նյութով: Իրերն ու գորգը, որոնց վրա կարող էր սնդիկ թափված լինել, օդափոխում են մեկ ամսվա ընթացքում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










