ԱՄՀ-ն կանխատեսել է ընթացիկ տարում ռուսական տնտեսության 3-տոկոսանոց անկում

10:07 • 20.01.15

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 2015 թվականին ռուսական տնտեսության 3 տոկոսով անկում՝ հոկտեմբերյան 0,5 տոկոս աճի կանխատեսման դեպքում: Այդ մասին հայտնի է դառնում «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցից, գրում է lenta.ru-ն:

 

2016 թվականին ռուսական տնտեսության աճի կանխատեսումը նույնպես նվազեցվել է, սպասվում է 1 տոկոսի անկում՝ հոկտեմբերին 1,5 տոկոսի աճի կանխատեսման փոխարեն:

 

Զեկույցում նշվում է, որ կանխատեսումը ցույց է տալիս նավթի գների կտրուկ անկման և աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման տնտեսական ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում աճի կտրուկ դանդաղումը և ռուբլու փոխարժեքի անկումը զգալիորեն թուլացրել են ԱՊՀ այլ երկրների հեռանկարները: