«Գազպրոմը» չեղյալ է համարում Ուկրաինայի համար գազի գնի զեղչը

17:21 • 20.01.15

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի համար գազի գնի զեղչը կդադարի գործել ապրիլի 1-ից, գրում է gazeta.ru-ն:

 

Մեդվեդևի խոսքով՝ զեղչի վերացումից հետո իրենց ուժը կպահպանեն գոյություն ունեցող պայմանագրերի բոլոր դրույթները, և գինը կորոշվի երկու երկրների միջև գոյություն ունեցող համաձայնագրերի հիման վրա:

 

Մեդվեդևը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կիրականացնի Ուկրաինայի հետ գազային համագործակցության պարտավորությունները միայն Կիևի կողմից մատակարարումների համար պարտքի վճարման դեպքում: