Նիդեռլանդներում ֆուտբոլային խաղի ժամանակ մրցավարը կոտրել է մարզիկի քիթը (տեսանյութ)
Նիդեռլանդներում «Բարենդրեխտ» և «Շևենինգեն» ֆուտբոլային թիմերի խաղի ժամանակ մրցավար Վիմ Բրոնսվորտն անզգուշորեն տարածել է ձեռքերը և կոտրել մարզիկներից մեկի քիթը, գրում է kp.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսին, որն ավարտվել է ոչ ոքի արդյունքով։
Խաղի 83-րդ րոպեին մրցավարը ցանկացել է ցույց տալ, որ կանոնների ոչ մի խախտում չի գրանցվել, կտրուկ շարժումով տարածել է ձեռքերը և դիպել իր կողքին կանգնած «Բարենդրեխտ»-ի մարզիկ Միտչել վան Գաստելի քթին։
Ֆուտբոլիստը տապալվել է գետնին, նրա քթից սկսել է արյուն հոսել, ապա նրան տեղափոխել են բուժզննման։ Պարզվել է, որ նրա քիթը կոտրվել է։
Նշվում է, որ մրցավարին ոչ մի պատիժ չի նշանակվել։
Տեսանյութում միջադեպի հատվածը դիտեք 6.22-րդ րոպեից.










